Քաղաքապետի ուղերձ
  Ընդհանուր տեղեկություններ
  Կրթություն
  Մշակույթ
  Տուրիզմ և բիզնես
  Առողջապահություն
  Արտաքին կապեր
  Անվանի մարդիկ
  Լուսանկարներ
 
 
ՊԱՏՄԱ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ԳՈՇԱՎԱՆՔ
Գոշավանքը գտնվում է Գոշ գյուղի կենտրոնում Դիլիջանից դեպի արեւելք 16 կմ հեռավորության վրա Տանձուտ գետի գեղատեսիլ կիրճում, ծովի մակերեւույթից 1230 մետր բարձրության վրա: Այն բաղկացած է 12-13-րդ դարերում կառուցված մի քանի եկեղեցական կառույցներից եւ սրբատեղիներից, որոնք ձեւավորել են հոյակապ ճարտարապետական համալիր: Վանքը ունեցել է գրապահոց, որը նմանատիպ շինության լավագույն նմուշներից է /1241-1291թթ/: Եկեղեցու մուտքի մոտ դրված է 1291թ. վարպետ Պողոսի կողմից պատրաստված հայտնի Ասեղնագործ խաչքարը:
 
  
 

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ
Ջուխտակ վանքը գտնվում է Դիլիջանից արեւմուտք 3 կմ հեռավորության վրա, Աղստեւ գետի 2 ոչ մեծ վտակների միջեւ, «Դիլիջան» հանքային ջրերի ակունքներից ոչ հեռու: Կառուցվել է 12 -13-րդ դարերում, կազմված է երկու եկեղեցիներից, որից եւ ստացել է անվանումը: Եկեղեցու մոտ պահպանված է միջնադարյան ոչ մեծ գերեզմանոց:
 
  
 

ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
Մաթոսավանքը գտնվում է Ջուխտակ վանքի դիմաց, Դիլիջանից 3.5 կմ դեպի արեւմուտք Բլդան գետի աջ ափին: Վանական համալիրը բաղկացած է 3 ոչ մեծ շենքերից: Եկեղեցուց հարավ-արեւելք կա միջնադարյան գերեզմանոց: Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1205թ.:
 
 

ՀԱՂԱՐԾԻՆ
Հաղարծինը 10-13-րդ դարերի միջնադարյան վանքային համալիր է, գտնվում է Դիլիջանից դեպի արեւվելք 12 կմ հեռավորության վրա: Բաղկացած է 4 եկեղեցիներից, երկու մատուռներից, սեղանատնից ժամատներից եւ խաչքարերից: Սեղանատունը համարվում է նմանատիպ շինությունների մեջ բարձր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց:
 
  
 
 

ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑ: Կառուցվել է 1936թ.:
ՄԱՏԻՆՈՎԻ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ: Կառուցվել է 1880թ. Գինեվաճառ Մատինովի կողմից : Վերակառուցվել է 1936 եւ 2006թթ:
ԱՆՏԱՌԻ ԱՐՔԱ: Քանդակ Խանջյան տան տարածքում: Քանդակագործ Ա. Սարգսյան:
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՈԹՈՂ: Կառուցվել է 1975թ-ին ճարտարապետներ՝ Ս, Մեհրաբյան, Խ. Վաթինյան
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՈԹՈՂ: Կառուցվել է 2006թ-ին բարերար Ա. Աբգարյանի կողմից:
 
  
  
 
Նորություններ  
Քարտեզ  
Հղումներ  
Մեր մասին  
Հիմնադրամներ  
 
 
Մշակված է՝ CIT